Դատարանը կալանավորեց 17-ամյա տղային, ով Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանել էր հասակակից տղային
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը, քննիչ Անդրեսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարաըի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գ-ն, ով մեղադրվում է հասակակից տղային առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան դատարանից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (անչափահասների գաղութ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 23-ին ոստիկանության ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել էին Մասիսում աղմկահարույց ու դաժան սպանություն կատարող կասկածյալին:
Նրանք Մասիսի բաժին էին բերման ենթարկել կասկածյալ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Սարգիս Գ.-ին: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանությունը տեղի էր ունեցել ժամը 17:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի ձախակողմյան հատվածին կից ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն այժմ չգործող գորգագործական ֆաբրիկայի տարածքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին