Բանկային համակարգում հնարավոր խնդիրների վերաբերյալ մտահոգություններն անհիմն են. Ջավադյան
Կենտրոնական բանկում 25.12.2019 թ. տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելություն, որտեղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես է եկել ողջույնի ելույթով եւ գնահատել անցնող տարին արդյունավետ՝ գների եւ ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից:
Նա նշել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո սա առաջին ամբողջական տարին էր, եւ բանկային համակարգը մեկ անգամ եւս ապացուցեց, որ երբեմն հրապարակայնորեն բարձրացված մտահոգությունները բանկային համակարգում հնարավոր խնդիրների ի հայտ գալու հետ կապված, անհիմն են:
Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել ինչպես Կենտրոնական բանկի թիմին, այնպես եւ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի բոլոր մասնակիցներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ տարին ամփոփվում է փայլուն արդյունքներով:
Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացումը, օրեցօր ֆինանսական ծառայությունների մատչելիության, թափանցիկության եւ հասանելիության ընդլայնումը, բանկերի եւ ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տարվա բավականին բարձր ֆինանսական արդյունքները, եւ այլ ցուցանիշների գծով արագատեմպ աճերն ու բարելավումները:
Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ եւս իր երախտագիտության խոսքն է հայտնել ֆինանսական ինստիտուտներին՝ երկրի զարգացման եւ ֆինանսական համակարգի վերջնական կայացման համար ներդրած ավանդի համար:
Նա ընդգծել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքներով եւս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման եւ վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:
Տարվա համար հատկանշական դրսեւորումներից նա նշել է նաեւ վարկային ներդրումների արագատեմպ աճը, եւ հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35 տոկոս աճը, որն արդյունքն է նաեւ Կենտրոնական բանկի եւ Կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի:
Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաեւ, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը եւ վարկային կազմակերպությունների մի մասը:
Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ Կենտրոնական բանկի նախագահը հավաստիացրել է, որ եւ՛ ֆինանսական ինստիտուտների, եւ՛ Կենտրոնական բանկի աշխատակիցների առջեւ դրված խնդիրները մեծ հաշվով իրականացվել են, եւ վստահեցրել, որ իրականցվող արդյունավետ աշխատանքները շարունակական են լինելու:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին