Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակվել է խոշոր չափի ավիավառելիք. ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված եւ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով եւ վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ուրիշի գույքի վատնման եղանակով, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նույն զորամասի պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու եւ թռիչքների համար նախատեսված ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով, հիշյալ ժամանակահատվածում հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 5.288.944 ՀՀ դրամին համարժեք 10.838 լիտր ավիավառելիք:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ