Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, քանի որ խախտվել է անձեռնմխելիության ինստիտուտը։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ սահամանդրության ուժով, եւ նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով, այսինքն՝ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ-ի 309-րդ հոդվածով։ Հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, նա է պատասխանատու: Վստահ եմ, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն, թեեւ շատ փոքրիկ, բայց հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարած հանցագործության հանցակիցը։ Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ որոշումը պետք է վիճարկվի եւ բողոք ներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին, որի պարտականություննէ հետեւել սույն գործի նկատմամբ օրինականությանը.
«Եթե լիներ հակառակը, օրինակ՝ դատավորը նշանակվել է, եւ, եթե անձեռնմխելիությունը վերաբերեր միայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, ապա հարցի էությունը կվերանար։ Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոնն է զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի վրա»։
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի՝ 309-րդ հոդվածով.
«Դասական գործընթաց է, պետք է բողոքը ներկայացվի գլխավոր դատախազին, որի պարտականությունն է հետեւել այս գործի նկատմամբ օրինականությանը։ Եթե լինեինք իրավական պետություն, ապա պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեր՝ 309-րդ հոդվածով»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին