«Իմ փաստաբաններն ասել են, որ ոչինչ չասեմ». Հ. Թովմասյանի նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը
Վստահեցնում եմ, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է եւ մեկ նպատակ է հետապնդում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը եւ մեղադրանք առաջադրելուն:
«Շնորհակալություն եմ հայտնում այստեղ ներկա բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին, երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց, ուզում եմ վստահեցնել, որ այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, իրեն ոչինչ չի կասեցնելու եւ իմ թվարկած դատավորներին էլ ոչինչ չի կասեցնելու՝ վաղվա դատական իշխանությունը, վաղվա երկիրը կերտելու համար։
Չեմ ուզում իրավական մանրամասներին անդրադառնալ, հայտարարել եմ, որ այս ողջ գործընթացը ընթանում է… Եթե այն քաղաքական պրոցես է, իրավունքի մասին խոսելն անիմաստ է։ Եվ մեղադրանքի առաջադրումը եւ խափանման միջոցի կիրառումը իրավունքի հետ աղերս չունեն»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին. «Իմ փաստաբաններն ասել են, որ ոչինչ չասեմ, ինչ-որ նախաքննության գաղտնիք եւ այլն եւ այլն»:
Հարցին՝ արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Թովմասյանն ասաց՝ բնականաբար։
Նշենք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։
Միաժամանակ, ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին