Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ թերթի միջոցով մարդկանց վրա կեղծիքներ անելով է զբաղվել. Լեւոն Քոչարյան
Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը 90–ական թվականներին խուսափել եւ բանակ չի գնացել։ Ինքն այն մարդն է, որ ամբողջ կյանքում թերթի միջոցով մարդկանց վրա կեղծիքներ անելով է զբաղվել։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «Մարտի 1»–ին Նիկոլ Փաշինյանը առանցքային ֆիգուրներից մեկն էր. «Ի՞նչ արեց, թողեց փախավ գիշերը։ Պարտված թեքնածուն՝ Լեւոն ՏերժՊետրոսյանը, նույնիսկ չեկավ, չմիացավ ցուցարարներին, երբ որ կարող էր գալ եւ հանգստացնել, քանի որ իր համար էին հավաքվել այդ մարդիկ, իսկ Նիկոլ Փաշինյանը ղեկավարեց այդ ամենը, բարիկադներ կառուցեց Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, տեսանք, թե ինչեր էին ոստիկանների վրա շպրտում»։
Քոչարյանը հիմարություն է համարել այն խոսակցությունները, թե իրենք են դիտմամբ ձգում են, որպեսզի բուն դատավարությանը չհասնեն. «Դա ուղղակի հիմարություն է, չի կարելի նման բաներ խոսել, որովհետւ չկա նման բան։ Ուզում են ամեն կերպ այն ֆոնը ստեղծել, թե հեսա դատավարությունը կլինի, գիտե՞ք ինչեր է բացահայտվելու։ Այդ բոլոր տուժողները գործի նյութերն ունեն, շատ բաներ հրապարակվում է, այդ ի՞նչը պետք է մարդիկ տեսնեն, որը մինչ այսօր չի խոսվել։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին