ՍԴ դատավորների նկատմամբ երաշխիքները չեն պահպանվում, անձեռնմխելիության հետ կապված խնդիր ունենք. Արամ Վարդևանյան
Այսօր տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ երաշխիքները չեն պահպանվում, խնդիր ունենք անձեռնմխելիության հետ կապված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:
«Անհանգստանալու առիթ շատ կա: Այսօր մենք տեսնում ենք, որ ՍԴ-ի, ՍԴ դատավորների երաշխիքները չեն պահպանվում: Այստեղ առնվազն անձեռնմխելիության տեսանկյունից խնդիր ունենք: Արդյոք լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում լինի: Կամ նկատե՞լ եք, որ պահպանվի այն զսպվածությունը, առավել զգոնությունը ՍԴ դատավորի նկատմամբ քննչական գործողություն կատարելու դեպքում: Օրենքի պահանջն է, որ այն պետք է լինի այնքան զուսպ, զգոն, որ որևէ կերպ չդիպչի դատավորի կամ դատարանի հեղինակությանը»,- ասաց նա:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, բարձր է ցանկացած իշխանական ճյուղից, և ՍԴ-ի հետ հարաբերություններում պետք է լինել զգոն, զգույշ, առավելապես սահմանադրական նորմերի պահպանմամբ:
«Ես այստեղ ճիշտ հակառակն եմ տեսնում, երբ ՍԴ մասին, ըստ էության, հակասահմանադրական օրենքի ստորագրումից անմիջապես հետո մամուլով հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ից ներկայացուցիչներ են մուտք գործում ՍԴ: Քանի դեպք գիտեք եվրոպական երկրների, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ի ներկայացուցիչներ, այդպես չի լինում: Մենք պետք է ունենանք դատական իշխանություն, որով բոլորս հպարտ լինենք, բոլորս զգանք դրա դերը, կարևորությունը: Երբ ՀՔԾ-ն կարող է նման դյուրին ճանապարհով ներս մտնել ՍԴ, մենք նման իրավիճակ չենք ունենալու»,- նշեց սահմանադրագետը:
Նա նաև տարօրինակ է համարում այն, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծով ժամկետներ են սահմանվում. «Եթե մի բանը կամավոր է, ուրեմն կամավոր է՝ առանց ժամկետների: Ես կարծում եմ, որ այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ