ՍԴ դատավորներն իրենց զգում են իսկապես դատավոր, նրանք գործում են անկախ. Դավիթ Հարությունյան
Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Բնական է, որ այս պարագայում պետք է սկսեն միջոցներ ձեռնարկել: Հիմա ՍԴ նախագահի նկատմամբ, հետագայում փորձեր կարվեն նմանատիպ քայլեր ձեռնարկվել նաեւ ՍԴ անդամների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ որեւէ կասկած չունի, որ սա ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ:
«Այդ կանխատեսումը բավական առաջ եմ արել եւ կարծում եմ, որ այսօր ականատեսը կլինենք բեմականացման հաջորդ արարի»,-ասաց նա:
«ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ եւ այլն», - ասաց Հարությունյանը:
Հարցին, թե արդյոք կարող է պնդել, որ այսօր ՍԴ-ն վստահություն ունի հանրության շրջանում, Հարությունյանն ասաց, որ ողջ իրավական համակարգում ամենաբարձր վստահությունն ունի հենց Սահմանադրական դատարանը:
«Վստահ եմ նրանում, որ այդ վստահությունն աճել է», - ընդգծեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին