Ալեքսանդր Սարգսյանը 2 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսի իր առանձնատունը
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 2,1 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը, գրում է «Հետքը»։ Գործարքը կայացել է հունիս ամսին։
Ըստ Հետքի՝ Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:
Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով: Դե, եթե նա ԱՄՆ մտնելիս իսկապես 30 մլն դոլար էր հայտարարագրել, ապա տան համար կանխիկով վճարում կատարելը խնդիր չէր լինի:
2005-ին գնված առանձնատունը կառուցվել էր 2004-ին, Ա. Սարգսյանը եղել է դրա առաջին բնակիչը: Փաստաթղթերում նա նշվում է իբրեւ միանձնյա սեփականատեր: Երկհարկանի տան մակերեսը 498 քմ է, իսկ ամբողջ հողակտորինը՝ 2060 քմ:
Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:
Տունը գնելուց 8 ամիս անց՝ 2006-ի մայիսին, Ա. Սարգսյանը 332 հազ. դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել «World Savings Bank»-ից, որը պարտավոր էր մարել մինչեւ 2036 թ.: Նույն տարվա սեպտեմբերին նույն բանկից հայ պատգամավորը եւս մի հիփոթեքային վարկ է վերցրել 750 հազ. դոլարի չափով: Սա էլ պետք է մարվեր մինչեւ 2036 թ.: Այս երկրորդ վարկը վերցնելուց օրեր անց՝ 2006-ի հոկտեմբերին, Սարգսյանը փակել է 332 հազ. դոլարի վարկը (կարելի է ենթադրել, որ երկրորդ վարկի մի մասով փակվել է առաջինը):
«Golden West Savings Assosiation Service Co.»-ն, որը «World Savings Bank»-ից վերցրած վարկերի հավատարմագրային կառավարիչն էր (trustee), 2007-ի հունիսին Սարգսյանին ծանուցել է, որ վերջինս չի կատարում իր վարկային պարտավորությունները: Խոսքը 750 հազ. դոլարի վարկի վճարումների մասին է: Ծանուցումը վարկառուի հանդեպ կիրառվող գործողությունների առաջին քայլն էր: Արդեն 2008-ի հունվարին հայտարարվել է աճուրդի մասին, որը պետք է տեղի ունենար նույն ամսում: Այսինքն՝ Ալեքսանդր Սարգսյանը կանգնել էր առանձնատունը կորցնելու վտանգի առաջ:
Բայց նկատենք, որ մինչ այդ էլ՝ դեռ 2007-ին, հայ պատգամավորը փորձում էր վաճառել 2 տարի առաջ գնած տունը: 2007-ի փետրվարին գրել էինք, որ դրա վաճառքի գինը 3 մլն 395 հազ. դոլար է: Վերադառնալով 2008 թ.՝ նշենք, որ Սարգսյանի հանդեպ սկսված գործընթացը 2008-ի մայիսին, այդուհանդերձ, դադերեցվել է, եւ նա չի զրկվել տնից: Կարելի է ենթադրել, որ հայ պաշտոնյան սկսել է վճարումներ կատարել, եւ վարկի հավատարմագրային կառավարիչն ու բանկը հետ են կանգնել նրա գույքը վաճառելուց:
2016-ի դեկտեմբերի նույն օրը Ա. Սարգսյանը 200 հազ. եւ 150 հազ. դոլարի երկու վարկ է վերցրել Եվգենի Բոնդարեւից, որոնց մարման ժամկետ չի նշվում փաստաթղթերում: 2017-ի փետրվարի նույն օրը նա փակել է այդ գումարները:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք