Պետք է գնալ ու մաքրել ցուցակները, որ «Բրաբուս» քշողները նպաստ չստանան
Այսօր զինծառայողների աշխատավարձերի ու նպաստի չափերը ներկայացնող նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Մենք գիտենք, որ այդ ոլորտում էլ ունենք պրոբլեմներ, և այս տարի դուք 3 մլրդ դրամի չափով խնայողություններ եք արել, և մենք էն տրամաբանությամբ չենք կարող գնալ, որ ՀՀ-ում նպաստառուների գործող ցանկը համապատասխանում է նպաստի կարիք ունեցողների թվին, որովհետև չարաշահումների մասին է խոսքը գնում, որ 500 մլն դրամի չարաշահումներ են տեղի ունեցել, ու այս տրամաբանությամբ պետք է գնալ ու մաքրել ցուցակները, որ «Բրաբուս» քշողները նպաստ չստանան: Մեր իրավապահները պետք է ուշադրություն դարձնեն, որ կոնկրետ արդյունքներ ունենանք»:
Նա նշեց, որ ամենուր է գործել այդ մեխանիզմը, մի տեղ ավելի «աչքածակ» են եղել, մի տեղ պակաս, բայց ըստ վարչապետի, բոլոր դեպքերը պետք է բացահայտվեն ու բացառվեն: Գլխավոր դատախազը զեկուցեց.
«Երկու տարվա վաղեմություն ունեն այդ գործերը, ու գործերը բացվել են Հանրապետության տարբեր մասերում տարբեր չափերով, ես երկու տարի առաջ դիմել եմ սոցապնախարարին, որ ստուգեն ցուցակները: Նույն այդ Ստեփանավանում, որտեղ մեծ չարաշահում էր եղել, կար դեպք, որ ոչ թե անձին ներառել էին ցուցակների մեջ, այլ ընդհարապես գոյություն չունեցող մարդու կամ մտացածին մարդու տվյալներ էին մտցվել ցուցակների մեջ: Կարծում եմ, որ զուտ տեխնիկապես համադրությունների արդյունքում նախարարությունը կկարողանա այս զավեշտալի իրավիճակը կանխել, իսկ ինչ վերաբերում է շահագրգռվածությունից ելնելով ցուցակներում ներառելուն՝ կարծում եմ, որ այդ մասով էլ բացահայտումներ կունենանք»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք