«Եթե առաջարկվի՝ գումարով ազատվեն, շատերն ուղղակի կծախեն իրենց տներն էլ՝ այդ տասը միլիոնը կտան». Արտակ Դավթյան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեմ է 10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելուն: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած արագացված զինծառայության մասին օրինագծին, գեներալը կարճ պատասխանեց. «Մի խոսքով՝ վատ»:
«Ո՞նց մեկնաբանեմ: Եթե առաջարկվի՝ գումարով ազատվեն, մեր հասարակությունը՝ ունենալով որոշակի մոտեցումներ, շատերն ուղղակի կծախեն իրենց տներն էլ՝ այդ տասը միլիոնը կտան: Ուրիշ հարց՝ եթե 100 միլիոնի մասին մտածենք, այդտեղ միգուցե մտածելու դաշտ ունենայինք՝ տեսնենք՝ քանի՞ հոգի այդ 100 միլիոնը կտային և կազատվեին: Այստեղ գուցե քննարկելու խնդիր ունենայինք, բայց 10, 20, 30 միլիոնն առհասարակ քննարկելու խնդիր չի։ Մոտեցման տեսանկյունից գտնում եմ, որ ճիշտ չէ: Այլ հարց է նաև՝ եթե քննարկվեր ոչ թե՝ ովքեր պիտի ծառայեն, այլ՝ ովքեր չպետք է ծառայեն այս կամ այն պատճառով՝ առողջական խնդիրներով, տարկետումով»,- նշեց Դավթյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք