Գիտեմ դեպքեր, որ ընտանիքը աղքատության մեջ է, իսկ ամուսինը թույլ չի տալիս կնոջն աշխատել, և նա դա համարում է ազգային ավանդույթ. վարչապետ
Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանանց իրավունքների պաշտպանության հարցին և նշեց, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է նրանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանության ճանապարհով:
Վարչապետը նկատեց, որ պրագմատիկ հաշվարկի դաշտում բնակչության մեծամասնությունը կանայք են, և չենք կարող տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսել՝ առանց բնակչության պոտենցիալը պատշաճ կերպով իրացնելու հնարավորություն ստեղծելու, առանց քաջալերելու կանանց, որ իրենք օգնեն իրենց ընտանիքներին՝ աղքատությունը հաղթահարել:
«Գիտեմ դեպքեր, որ ընտանիքը աղքատության մեջ է՝ հարբեցող ամուսնով, և ամուսինը թույլ չի տալիս կնոջը, որ նա թխվածք թխի և խանութում վաճառի: Ես անձամբ եմ ճանաչում այդպիսի մարդկանց, և ով համարում է դա ազգային ավանդույթ, կներեք, ինքը ուրիշ ազգից է»,-ասաց նա և նշեց, որ իրենք հետևողական են լինելու:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ զինված ուժերում կարևոր պրոցես է տեղի ունենում: «Տեսեք ինչ կանայք են ծառայում, և դա պատիվ է զինված ուժերի համար, համոզված եմ, որ նրանց առկայությունը տղամարդ սպաների պատասխանատվությունը ավելի է մեծացնում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե ընտանիքի պահպանության համար որոշները կարծում են, որ ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը, և պետական կոնտեքստը պետք է այնպիսին լինի, որ կինը հանդուրժի դա, դա կբերի ընտանիքի շարունակականության, իսկ երբ կինը ինքնավստահ է և հասարակության աջակցությունն է զգում, նա կարող է հեռանալ, ֆորմալ առումով ասում են՝ քանդվեց ընտանիքը:
«Իսկ ով է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պետք է գործադրի միայն կինը, բայց ընտանիքը երկու հոգուց է, չէ՞, կազմված: Ու այդ ընտանիքը դե յուրե ընտանիք է, դե ֆակտո ընտանիք չէ»,-ասաց նա և նշեց, որ երբ ոտքի վրա կանանց և մայրերի կենացն են խմում, ուրեմն պետք է հարգանք դրսևորեն նրանց նկատմամբ:
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են ցույց տալ, թե ժողովուրդն այլ կերպ է մտածում, իրենք վաղուց կորցրել են կապը հայ ժողովրդի հետ, և նրանք առաջիկայում ավելի կոնկրետ օրինակներով կտեսնեն դա»,-հավելեց վարչապետը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք