Հայաստանը միանում է ԵԽ Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի Պոմպիդու խմբին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:
Կառավարության հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խումբը (Պոմպիդու խումբ) հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ եւ դիտորդ 39 երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Ընդ որում, Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։
Խմբի գործունեության հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կարողությունների ամրապնդման միջոցով։ Հաշվի առնելով Պոմպիդու խմբում համագործակցության ընձեռած հնարավորությունները, ինչպես նաեւ ցածր անդամավճարը՝ Պոմպիդու խմբին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը եւ այս կառույցի հետ ՀՀ համագործակցությունը կարող է խթանել թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով իրականացվող աշխատանքների եւ միջազգային համագործակցության արդյունավետությունը՝ ՀՀ բյուջեից ֆինանսական ոչ մեծ ծախսեր ներգրավելով։
ՀՀ կառավարության որոշման նախագծով հնարավորություն կստեղծվի Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համար։
ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների հետ մեկտեղ կազմակերպության մասնագիտացած մարմիններում եւս Հայաստանի Հանրապետության համապարփակ ներգրավվածությունը եւ մասնակցությունը՝ ի նպաստ ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության ընդգրկուն համագործակցության, եւ կբարձրանա Պոմպիդու խմբի համագործակցությունից բխող թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով աշխատանքների արդյունավետությունն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք