Որոշումը կայացնում եմ ես, և դեռ չեմ որոշել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու. Երևանի քաղաքապետ
Երեկ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախորդ բյուջեով հաստատել էին 1.9 մլրդ դրամի չափով պարգևատրումների և խրախուսումների ֆոնդ, որն իրենք քննադատել էին. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստացել էին պարգևավճարներ և դա, ըստ Խաժակյանի, սպասված աշխատավարձերի բարձրացմանը փոխարինող գործընթաց էր:
«Սակայն այժմ, երբ անգամ մասնավոր հիմնարկներում ստանում են 13-րդ աշխատավարձ, քաղաքապետարանի աշխատակիցներին դա չի տրամադրվելու: Ո՞րն է տրամաբանությունը՝ նախատեսել բյուջեով այդքան մեծ գումար, քննադատվել և հետո էդ պարգևավճարը չտրամադրել»,- հարցրեց Խաժակյանը։
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ 13-րդ աշխատավարձի գումարները բյուջեի մեջ են մտնում և պարգևատրումների համար առանձին հատկացումների հետ կապ չունեն։
Հարցին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Ես որոշումը դեռ չեմ կայացրել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու, թե մասնակի է տրվելու։ Այդ որոշումը կայացնում եմ ես»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ այս պահին դեռ որոշում չկա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք