Ե՞րբ է, ի վերջո, լուծվելու Երեւանի տրանսպորտի հարցը. 2020-ին Հայաստան կհասնեն ավտոբուսների առաջին խմբաքանակները
Արդեն դոնոր կազմակերպությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մասնագետներ ներգրավեն եւ կարողանանք Երեւանի տրանսպորտային խնդրի կարգավորման համար ավտոբուսների ձեռքբերման համար մրցութային փաթեթներ պատրաստել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Եթե ամեն ինչ հարթ գնա, փետրվարին մրցույթ կհայտարարենք, որը թույլ կտա ձեռք բերել ավտոբուսներ: Իհարկե, գիտեք, որ նոր ցանցի համար ավտոբուսների քանակը բավականին մեծ է, միանգամից այդ ավտոբուսների արտադրությունը դժվար կլինի: Ակնկալվում է, որ որոշ քանակ կունենանք 2020 թվականին, հետո տեղի կունենան համալրումներ: Քննարկման արդյունքները վերջնական են, կառավարության հետ համաձայնության ենք եկել»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նաեւ հավելեց, որ երբ կունենանք ստորագրված փաստաթուղթը, բոլորին կտեղեկացնենք, այդ թվում ժամկետների մասով, իսկ նախնական բյուջեն 120-150 մլն դոլար է: Նրա խոսքով, ավտոբուսները պետք է ձեռք բերվեն վարկային միջոցներով, քանի որ քաղաքն այդքան գումարներ չունի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք