Ռոբերտ Քոչարյանն այն անձը չի, որին հնարավոր լինի այս կարգի մեթոդներով զսպել. Աղվան Վարդանյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների մոտ 60 հազար ստորագրությանը ավելացել է եւս հազար ստորագրություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։
«Ստորագրություններն ավելացել են։ Եթե մուտք գործեք մեր կայք, կտեսնեք, որ միայն այս վերջի մեկ շաբաթվա ընթացքում մոտ հազարով այդ ստորագրություններն ավելացել են։ Այդ ստորագրությունները նպատակ չունեն լինել ինչ-որ մի թիվ՝ կալանքից ազատվելու համար։ Սա իշխանություններին ցույց է տալիս, որ իրենց ասած՝ զրո աջակցությունն ու զրո ստորագրություն ուղղակի անհեթեթություն է։ Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր ուզում են այս վիճակից դուրս գալ։ Հասկանում են, որ Քոչարյանին ապօրինի կերպով բանտախցում պահելը որեւէ բան չի տալիս ոչ այս երկրին, ոչ էլ ձեզանից յուրաքանչյուրին։ Սա էլ կանցնի, Ռոբերտ Քոչարյանն այն անձը չի, որին հնարավոր լինի այս կարգի մեթոդներով զսպելը»,- ասաց Վարդանյանը։
Հարցին՝ արդյոք փողոցում պայքարներ լինելո՞ւ է, Աղվան Վարդանյանն ասաց. «Կապրենք՝ կտեսնենք»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք