«Մարդը պատուհանի տեղը փոխելու համար ավելի մեծ գումար է վճարելու». 2020-ին տեղական տուրքերի որոշ դրույքաչափեր կբարձրանան
Երեւանի ավագանին իրա սյօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում սահմանեց Երեւան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը, որին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով հիմնականում պահպանվել են 2019-ին գործող դրույքաչափերը. «Փոփոխության են ենթարկվել շինթույլտվության հիմնական շենքերի եւ շինությունների համար մինչեւ 300 քմ մակերես ունեցող բնակելի եւ մինչեւ 200 քմ մակերես ունեցող հասարակական եւ արտադրական շենք-շինությունների շինթույլտվությունների համար 2019 թվականի համար՝ նախատեսված 75 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 105 հազար դրամ:
Բացի այդ, 200-500 քմ մակերես ունեցող շենք-ինությունների շինթույլտվությունների համար տեղական տուրքը սահմանվել է 210 հազար դրամ՝ 2019-ի 150 հազար դրամի փոխարեն: Իսկ 500-1000 քմ տարած քւնեցող շենքերի շինթույլտվությունների համար պետական տուրքը 250 հազարից դարձել է 300 հազար դրամ:
Շենքերի վերակառուցման, բվերականգնման, ուժեղացման եւ բարեկարգման աշխատանքների համար 2019-ի 15 հազար դրամի փոխարեն 2020-ին նախատեսվել է 21 հազար դրամ: Իսկ շենք-շինությունների եւ այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 15 հազարի փոխարեն նախատեսվում է սահմանել 35 հազար դրամ»,-ասաց նա:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հստակեցրեց, որ եթե քաղաքացին ունի 200 քմ տարածքով տուն եւ ուզում է տանիքը վերանարոգել, 15 հազարի փոխարեն պետք է վճարի 21 հազար դրամ. «Ուզում եմ քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձրացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը»:
Նույն խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն էլ նկատեց, որ այս որոշմամբ էլի խփում ենք ցածր խավին. «Մարդիկ իերնց բնակարանը վերանորոգելու կամ պատուհանի տեղը փոխելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել»:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ձայնագրություն միացրեց, որտեղ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասում է, թե որքանո՞վ է ընդունելի, որ 4-5 մլրդ դրամի շինարարություն իրականացնող ընկերությունը շինթույլտվության համար վճարում է 75 հազար դրամ: «Այսինքն խոսքը վեաբերում էր փոքր ծավալի (մինչեւ 300 քմ) շինարարությանը եւ ասում եք, որ մի քանի մլն դոլար մարդ կարող է վճարել սեփական տուն կամ բուդկա կառուցելու համար: Հիմնավորեք ձեր ասածը, թե ինչու եք այդպես կարծում»,-ասաց Խաժակյանը:
«Լույս» խմբակցությունը դեմ քվարկեց այս որոշմանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք