Տուրիստը գոհ է, ուրեմն լա՞վ է. ՀՀ-ում զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների խիստ պակասը:
Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի քմահաճույքով, ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով: Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ գործատուն:
Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ և այլ տարատեսակ զբոսաշրջեկային իզմերի Հայաստանը, նախ և առաջ, ճանաչողական, պատմամշակութային զբոսաշրջության դասական երկիր է: Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան-էքսկուրսանտ, Հայաստան-արտասահման շփման առաջնագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային և ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք