Հայտարարություն՝ Հանրային խորհրդի հանձնաժողովը լքելու մասին
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:
Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը:
Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արևմտամետի հեղինակություն, այլև իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության և Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերից ելնելով: Դրանք «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի և Իոաննիսյանի ղեկավարությամբ:
Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, և ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարևոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական և քաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային շահերին:
Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարրօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին»,-ասվում է հայտարարության մեջ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ