Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Դիլիջանում.Կա զոհ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ի, երեկոյան կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21-ի սահմանում «Դիլիջան» ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբերը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու մարզի դատախազության դատախազը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջանի բնակիչ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է։ Ըստ աղբյուրի՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է հայտնվել ազատության մեջ: Ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջանի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։ Սպանության վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության ծառայողները։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք