Արմեն Սարգսյանը փոխեց տարեվերջյան միջոցառման ֆորմատը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։
Նախագահ Արմեն Սարգսյանը, պարզվեց, լրագրողների հետ հանդիպման փոխարեն որոշել է տոնական ընդունելություն կազմակերպել սահմանամերձ համայնքների երեխաների համար։
Նախագահի լրատվականից ասացին, որ իրենք նախապատվություն են տվել բարեգործական ծրագրերին եւ նախագահականում ամանորյա տոնական միջոցառումը կազմակերպել են երեկ, որին մասնակցել են Տավուշի մարզի սահմանամերձ հինգ համայնքների եւ Գյումրիի «Շալե» կենտրոնի շուրջ 200 երեխաներ։ Նրանց շնորհավորել է անձամբ Արմեն Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք