Ինչ նպատակ էր հետապնդում թատերականացված միջոցառումը ԵՊՀ-ում. Պեկտորի ԺՊ-ն Դավիթին համոզել է՝ չանել նման բան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ-ում հրավիրվելու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ուսանողների հետ հանդես է գալու կոշտ պահանջով` մրցույթ հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար։ «Իշխանությունները փորձում են նախ «Կրթության մասին» օրենքն ընդունել, նոր մրցույթ հայտարարել, որ իրենց թեկնածուն անցնի։ Նոր խորհուրդը 12 անդամից է․ 6-ին նշանակում է նախարարը, 4-ին` ԵՊՀ-ն, 2-ը՝ գործարար աշխարհից։
Այսօրվա խորհրդի նկատմամբ իշխանությունը վստահություն չունի, եւ Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով մրցույթն անվերջ հետաձգում են, ինչն էլ փորձում էր կանխել ուսխորհուրդը։ Ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան․ զրո արդյունք։ Ուստի երեկ թատերականացված միջոցառմամբ՝ ոստիկանների միջոցով բերման ենթարկեցին Ափոյանին` համալսարանի միջանցքներով քաշ-քաշ անելով, որ ուսանողները վախենան, եւ վաղվա նիստն անցնի ըստ իշխանական սցենարի»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք