Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը գնաճի հարցով իրենց մոտեցումներով «եղբայրներ են»
Անհնար է լուրջ տնտեսական աճ ապահովել ցածր գնաճի դեպքում, սակայն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Փաշինյանն այդ հարցով «եղբայրներ» են, նրանք կարծում են, որ ցածր գնաճը լավ է: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Նա նկատեց, որ Հայաստանը պետք է հրաժարվեր սպառման տնտեսական մոդելից դեռեւս 2009 թվականից եւ անցում կատարեր ինտենսիվ արտադրությանը:
«2019 թվականի ցուցանիշները կարող էին ավելի վատը լինել: Չկան նախադրյալներ, որ իրավիճակն առաջիկա 2 տարում կարող է բարելավվել: Ոչ մեծ աճ է գրանցվել վերամշակող արդյունաբերությունում, սակայն երկրի տնտեսությունում դեռեւս գերիշխում են մեքենաների ներմուծումն ու վաճառքը, տոտալիզատորներն ու հանքարդյունաբերության ոլորտը, սակայն դա չի կարող երկարաժամկետ զարգացման հիմք դառնալ»,- նշեց Բագրատյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին