ՌԴ-ն ծրագրում է կրկնապատկել 102-րդ ռազմաբազայի ներուժը. դեսպան
Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային ուղղություններից է եղել անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2019 թվականը նշանավորվեց երկու երկրների անվտանգության ամրապնդմամբ:
«Ընթացիկ տարում մի շարք քայլեր են ձեռնարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այստեղ լուրջ արդյունքներ ունենք գրանցած: Ունենք ծրագրեր կրկնապատկելու ռազմաբազայի մարտական ներուժն առանց թվաքանակի ավելացման»,-ասել է դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախատեսում են նշանակալի աշխատանքներ կատարել ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ ներգրավելու են նաև Հայաստանի կապալառուներին:
2019 թվականին հաջողությամբ զարգացել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ