Ղարաբաղի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները կարող են Ադրբեջանի համար «քարտ-բլանշ» դառնալ. փորձագետ
Ղարաբաղի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարող են Ադրբեջանի համար «քարտ-բլանշ» դառնալ: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարվա արդյունքների ամփոփման համաժողովում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի հայտարարություններին են դասվում հետեւյալ արտահայտությունները. «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Ղարաբաղում մարդիկ կան, որոնք կարող են դավադրական պատերազմ հրահրել», «Անհրաժեշտ է պարզել, թե որ կողմից են կրակում», «Ես բանակցություններ չեմ վարում» եւ այլն: «Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ղարաբաղյան հիմնախնդրով պատասխանատվություն ստանձնել, այլ հետապնդում են դրանից խուսափելու նպատակ, Ղարաբաղին ներգրավել բանակցություններին եւ մենակ թողնել»,- վստահ է փորձագետը:
Թեւանյանը կարեւորեց Ղարաբաղում արժանավոր, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը՝ առանց դրսի միջամտության: «Սա կդառնա Ղարաբաղի սուբյեկտության մեծացման լուրջ գործոն»,- հավելեց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ