Ինչպես է տեղի ունեցել 17-ամյա երիտասարդի սպանությունը. մանրամասներ (տեսանյութ)
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։
Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերեցին արնանման հետքեր։ Վեր հանվեցին ու վերլուծվեցին առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։ Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները հիմնավոր տվյալներ ձեռք բերեցին, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։
Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկա։ Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվեցին, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք, նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ