Կա՛նգ առեք, կան թեմաներ, որոնց շահարկումն անթույլատրելի է
«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը վրդովված է այն փաստից, որ երեխաների որդեգրման, իսկ ավելի ստույգ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու եւ կաշառքի համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանին դատարանն ազատ արձակեց։ Աբրահամյանի դեպքում անգամ գրավի կիրառման անհրաժեշտություն չառաջացավ։
Մեր հասարակության շատ հեռուն չնայող հատվածը միանգամից թիրախավորեց դատավորին՝ նրան վերջին հայհոյանքներն ու վիրավորանքներն ուղղելով եւ ազգի թշնամի հռչակելով։ Սակայն մտածող հատվածն ու հատկապես իրավաբանները հասկացան, որ մեղադրանքն այնքան «փուչիկ» է եղել, այնքան հորինված ու պոպուլիստական, որ քննիչների միջնորդությունը մերժվել է խայտառակ ձեւակերպմամբ՝ «հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»։ Եվ անգամ վարչապետի անձից վախը դեր չի խաղացել։ Այս պարագայում, թվում է, մարդիկ պետք է ուղղակի թքեին այս գործը քննած քննիչ-դատախազների երեսին, անարգանքի սյունին գամեին կառավարության նիստում այս հարցը քննարկող անձանց եւ հատկապես Քննչական կոմիտեի ղեկավարին, որը դարձել է իշխանական պոպուլիզմի գերին։
Պետք է ամոթանք տային ՀՀ վարչապետին, որն առանց բավարար ապացույցների անվանական վարկաբեկում է մարդկանց, նրանց դարձնում կենդանի թիրախ՝ չսպասելով քննության ավարտին, որ թշնամանք ու չարություն է հրահրում՝ օգտագործելով մեր հասարակության նվիրվածությունն ու սերը երեխաների հանդեպ, եւ խաղալով նրանց հոգու նուրբ լարերի հետ։ Պետք է ասեին՝ կանգ առ, կան թեմաներ, որոնց շահարկումն անթույլատրելի է քաղաքական նպատակներով, չի կարելի մարդկանց ճակատագրի հետ խաղալ։ Եվ առհասարակ՝ կառավարության նիստը նման թեմաներ քննարկելու տեղը չէ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այօրվա համարում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ