2019-ը Փաշինյանի եւ իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր. տնտեսական հեղափոխությունը միֆ է. Շարմազանով
2019 թվականը քաղաքական առումով Փաշինյանի եւ իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ոչ միայն չիրականացված խոստումների, այլեւ աբսուրդային հայտարարությունների եւ պետեական իսնտիտուտների հարձակման տարի էր: Մեկ տարի առաջ րտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը ըստ Փաշինյանի այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, որ թոշակները զարգանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում եւ այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ:Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որեւէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս: Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ: Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որեւէ թռիչքաձեւ զարգացման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխությունը միֆ է:
Փոխարենը, ըստ նրա, ունենք թռիչքաձեւ զարգացում նախարարների աշխատավարձերի առումով. «Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետերից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը: Երկրորդ, մենք գործ ունենք «պրեմիա շոու» ներկայացման հետ: Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել: Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար եւ այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ