Զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգնե՞ր տվել․ ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում: Արտահերթ ժողովի պատվիրակների կողմից ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը. նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին` 7, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
ՀՖՖ նախագահի ընտրությունները հարթ չանցան, դրանից առաջ էլ արդեն իսկ բարձրաձայնվում էին առկա ճնշումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ եւս` Արմեն Մելիքբեկյանի ընտրվելուց հետո, պատվիրակներն ու ներկաներն իրար մեջ կրկին խոսում էին այդ ճնշումներից:
Ավելին, պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը համապատասխան ձայնագրություններ ունի, ըստ որոնց` զանգահարել են կազմակերպությունների ղեկավարներին, հրահանգներ տվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, թե դեռ որոշում չունի իրավապահներին դիմելու մասով. այս պահին նրանք քննարկում են ընտրությունների արդյունքներն ամբողջովին անվավեր ճանաչելու եւ բողոքարկելու տարբերակը: Նրանք վերջնական որոշման կհանգեն այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ