Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են. Ի՞նչ տարբերակ է առաջ մղում Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպեսեւ գրել էինք օրեր առաջ, երեկ Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։
Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին Երեւան՝ Մարտի 1-ով ցուցմունք տալու։ Նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան էր ասում, սակայն բանակցային պրոցեսի լավատեղյակները եզրակացրին, որ ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի նախագահը՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ