Ինչու էր Դավիթ Խաժակյանը հրավիրվել ոստիկանություն
Հուսով եմ՝ արդեն մեր աշխատանքը բնականոն հունով ենք շարունակելու։ Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ գործընկերների էմոցիոնալ ելույթները ստվերում են Խաժակյանի խոսքը և ներկայացրած փաստերը, ինչը Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու առաջարկության խնդիր առաջացրեց։
«Մենք խոսեցինք և այդ հայտարարությունում հստակեցում մտցվեց, և պարզ է, որ կա հեռետորաբանությունների տարբերություն։ Մենք պատասխանատու ենք մեր հեռետորաբանության համար, իսկ Անի Խաչատրյանի ու Թեհմինա Վարդանյանի համար պատասխանատվություն է կրում «Հանրապետություն» կուսակցությունը։ Կարծում եմ՝ հիմա այդ հստակեցումը մտցրեինք»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր այսօր Ոստիկանություն հրավիրվել՝ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ չորս շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին: Եվ մեկ շաբաթ առաջ նույնն արել էր գրավոր տեսքով` ուղարկելով Դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: Ոստիկանություն հրավիրվելուց հետո պարզվել է, որ նույնիսկ գրավոր հաղորդումն իրենց չի փոխանցվել: Խաժակյանը նշեց, որ հաղորդումներն արդեն ուսումնասիրության փուլում են։
«Տարակուսելի էր, որ Ոստիկանությունն այսքան ժամանակ անց չէր ստացել հանցագործության մասին իմ հաղորդումը։ Ես տեսնում եմ շահագրգռվածության որոշակի խնդիր, հույս ունեմ, որ այն կշտկվի։Բայց հետևողական եմ լինելու, և կարծում եմ՝ ինչ հետևանք էլ լինի, այդ դրվագները պետք է բացահայտվեն։ Այսօր ինձ որևէ լրացուցիչ հարցեր չեն տվել, այն փաստաթղթերը, որոնք ավագանու նիստի ժամանակ էի ցույց տվել, նույնիսկ դրանք ինձանից չուզեցին»,- նշեց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ հանցագործության հաղորդման մեջ նշել էր, որ ինչ ունի՝ կարող է տրամադրել, նույնիսկ ձեռքի տակ ունեցել է թղթերց մեկը, սակայն նրանից այն չեն պահանջել։
Ներկայացնելով, թե ինչ հանցագործության մասին է խոսքը՝ Խաժակյանը ցույց տվեց երկու կարգադրություն, նույն բանի վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և նոյեմբերի 4-ին որոշում է ստեղծվել և հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով գրվել է փաստաթուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Նա ցույց տվեց այն փաստաթղթերը, որոնք, ըստ նրա, քաղաքապետը փոխել է։
«Նույն թուղթը երկու անգամ կեղծվել է, մեկ անգամը Մարությանի բացակայության ժամանակ, որպեսզի արձակուրդը երկարաձգվի և լիազորությունները վերապահվեն մի անձի, որն իրավունք չունի քաղաքապետի լիազորությունները կատարել, մյուսը՝ երբ Մարությանը վերադարձել է, արդեն նա է անձամբ փաստաթղթի տակ ստորագրել»,- նշեց նա և զարմանալի համարեց, որ ոստիկանությունն այդ թղթերը չի պահանջել։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ