Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հունան Պողոսյանի որդին կծառայի էլիտար ստորաբաժանումում

Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան, գրում է hraparak.am-ը։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին եւս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։ Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։

Մոտ 10 օր առաջ Քանաքեռի զորամասում հանձնաժողովը ստուգել է պատվոպահակային ստորաբաժանումում ծառայության թեկնածու նորակոչիկներին և որոշել, թե նրանցից ովքեր են պիտանի ծառայությանը։ Մեզ հետ կապ հաստատած նորակոչիկի հայրը պատմեց, որ հանձնաժողովը աշխատում է «հին Հայաստանին» բնորոշ սկզբունքներով, պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները նույնիսկ բժշկական ստուգում չեն անցնում․ «Ում որ սկզբից ուղարկում էին բժշկի մոտ, ուրեմն նա 100 տոկոսով չէր անցնում, իսկ պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց որդիներին նույնիսկ բժշկական ստուգման չէին ենթարկում»։

Մեր զրուցակիցն ասաց, որ իր որդու չանցնելը պատճառաբանել են ոտքերի ոսկորների գերաճով, մինչդեռ հայրը պնդում է, որ որդին ոչ մի գերաճ էլ չի ունեցել, հասակը պահանջվող 180 սմ-ից բարձր է եղել, ոտքերը ծուռ չեն եղել, սլացիկ կազմվածք ունի, իսկ ավելի կարճահասակ բայց ազդեցիկ ծնողներ ունեցող նորակոչիկների հասակը նույնիսկ չեն էլ չափել։ Հունան Պողոսյանի որդու վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ բոլորը գիտեին նախապես, որ նա հաստատ անցնելու է, որովհետև հայրը Սյունիքի մարզպետն է։ Ըստ մեր զրուցակցի՝ Պողոսյանի որդին պարանոցից մինչև գոտկատեղ ձգվող դաջվածք է ունեցել՝ խաչի տեսքով։ Երբ հանձնաժողովին հարցրել են, թե ինչպե՞ս է պատահում, որ դաջվածք ունեցող զինակոչիկը անցնում է, երբ դաջվածք չունենալը պարտադիր պայման է համարվում, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ «դե դաջվածք էլ կա, դաջվածք էլ, իրենը հո ուրիշ դաջվածք չի՞, խաչ է»։

Զինակոչիկի հայրը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նախկինում քննադատված բարքերը մինչ այժմ գործում են․ «Եթե վարչապետը սրանից տեղյակ է, ուրեմն իմ խոսելն էլ, ամեն ինչն էլ իզուր է, նշանակում է, որ իր տղային ձևական է ուղարկել Ղարաբաղ ծառայելու։ Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ առաջին դեմքի որդին սահման պահի, որովհետև այնտեղ վտանգավոր է ու չարժե, որ վարչապետի որդին նման վտանգի ենթարկվի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ պաշտոնյաների համար էլի հին սկզբունքն է գործում»,- ասաց նա։

Մենք փորձեցինք պարզել, թե արդյոք քաղաքացու նշած դաջվածքներով տղան Հունան Պողոսյանի որդի՞ն է։ Սյունիքի մազրպետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Հունան Պողոսյանը ունի մեկ դուստր և 2 որդի, սակայն ընտրողների ռեգիստրում միայն մեկ որդու տվյալներն էին ՝ 1993 թվականին ծնված Հրաչյա Պողոսյանինը։ Զանգահարեցինք մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանին՝ խնդրելով մեկ հարցի պատասխանել։ Նա ասաց, որ պատրաստ է պատասխանել, սակայն երբ նրան հարցրինք, թե ի՞նչ է Հունան Պողոսյանի կրտսեր որդու անունը, նա մի պահ լռեց, ապա անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց մեր զանգերին։ Հունան Պողոսյանը նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Ի վերջո Պողոսյանի հայտարարագրից տեղեկացանք, որ նա ունի կրտսեր որդի և անունը Հովհաննես է։