Վերջին 1.5 տարում ՀՔԾ հարուցած բոլոր քրեական գործերը պայթել են. Խուդոյան
Չարամտություն ունենալու դեպքում ցանցակած մարդու գլխին կարող են «սարքել» և արհեստականորեն հիմքեր ձևավորել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցին` «Մարտի 1»-ի գործով տուժողին` սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Ընդ որում` ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է` նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Հ.Խուդոյանը նշեց, որ Հատուկ քննչական ծառայության իրավական մեկնաբանություններին վաղուց արդեն լուրջ չի վերաբերվում և կապ չունի, թե որ գործի մասին է խոսքը գնում։
«Իրավաբանության հետ որևէ առնչություն չունեցող մեկնաբանություններ են տալիս։ Իրենք հարուցել են, թող իրենք էլ հետամուտ լինեն, հանրությանը բացահայտեն։ Փորձը ցույց է տվել, որ վերջին 1.5 տարում իրենց հարուցած բոլոր քրեական գործերը պայթել են»,-ասաց Խուդոյանը։
Հարցին, թե արդյոք փո՞րձ է կատարվում սլաքներն ուղղել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների ուղղությամբ, Խուդոյանը պատասխանեց. «Մենք համոզմունք արտահայտեցինք, որ այդ գործընթացը նախապես նախաձեռնվել էր դատական գործի նկատմամբ ազդեցություն ունենալու համար՝ արդեն հակառակ՝ պետության կողմից։ Այդ արդյունքը, կարծես թե, եղել է երեկ հրապարակված դատական ակտի տեսքով»։
Ճշգրտող հարցին, թե արդյոք բացառո՞ւմ են, որ փորձ է արվում սլաքներն ուղղել Ռոբերտ Քոչարյանի որդիների ուղղությամբ, Խուդոյանը պատասխանեց, որ բացարձակ չի բացառում։
«Մեկ ու կես տարի է՝ այդ ինֆորմացիաները մեզ միշտ հասնում են։ Ամեն ինչ արվում է որևէ ապօրինություն գտնելու համար, ընդհուպ՝ այնպիսի գործիքակազմով, որով քրեական գործի վարույթը չի ենթադրում՝ անձնական տվյալներ հավաքելով, տարբեր մարդկանցից հարց ու փորձ անելով։ Առայսօր որևէ արդյունք չեն ստացել և կարծում եմ, որ չեն էլ ստանա»,-նշեց Խուդոյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո