ՏՏ ձեռնարկությունների միությունը մտադիր է կազմակերպել ռազմասպորտային կողմնորոշման երիտասարդական դասընթացներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) մտադիր է կազմակերպել ռազմասպորտային կողմորոշման դասընթացներ նախազորակոչային տարիքի երիտասարդների համար: Այդ մասին այսօր ICT Leaders Meeting ֆորումում հայտարարել է Instigate խմբի ղեկավար, UATE-ի ռազմատեխնիկական հարցերով պատասխանատու Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ համաձայն UATE ռազմավարության՝ գործունեության ռազմատեխնիկական բլոկի ուղղություններից մեկը «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակում միջոցառումներն են: Սակայն, Պողոսյանի գնահատմամբ, այդ ուղղությամբ նշանակալի առաջընթաց չի գրանցվել: Ընդգծելով, որ Միությունը դեռ շատ անելիքներ ունի այդ ծրագրային բլոկի շրջանակում՝ Պողոսյանը տեղեկացրել է նախազորակոչային տարիքի երիտասարդների համար ռազմասպորտային կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու մասին: Նա նշել է, որ Միությունը մտադիր է անցկացնել դասընթացներն առանց պետության մասնակցության առնվազն սկզբնական փուլում: «Այդ ծրագիրը Կգործի ԱրՄաթ լաբորատորիաների սկզբունքով եւ արդյունքում կարող է դառնալ խոշոր պետական ծրագիր»,-հայտարարել է Պողոսյանը:
Միության գործունեության ռազմավարական ուղղությունների մասին խոսելիս Պողոսյանն ընդգծել է ռազմական գործողությունների դեպքում բիզնեսի անխափան աշխատանքն ապահովելու համար միջոցներ մշակելու անհրաժեշտությունը: «Պատերազմները շատ արագ հանգեցնում են սնանկության, այդ պատճառով անհրաժեշտ է, որ արտահանող ընկերությունները, որոնք ապահովում են երկրում ֆինանսների ներհոսքը, շարունակեն աշխատել անգամ մարտական գործողությունների դեպքում»,-հայտարարել է նա: Որպես դա ապահովելու միջոց՝ Պողոսյանը դիտարկել է խորհրդային ժամանակաշրջանի օրինակը, երբ որոշ մասնագետների նկատմամբ գործում էր զորակոչի հետաձգումը կամ «ամրագրումը»:
Անդրադարձ կատարելով վերջին տարիներին կատարված աշխատանքին՝ Պողոսյանը հատկապես ընդգծել է ՏՏ ընկերությունների ներդրումը Ռազմարդյունաբերական կոմիտեում: «Մենք աշխատել ենք Ռազմարդյունաբրական կոմիտեի հետ: Արդյունքում ստեղծվել էր փորձագիտական խումբ, որը որոշել էր՝ ով է ՏՏ հանրույթում ի վիճակի որոշել Ռազմարդյունաբերական կոմիտեի այս կամ այն խնդիրը: Արդյունքում ստեղծվել էր 7 ընկերություն, որոնց մի մասն այժմ աշխատում է եւ արդեն տրամադրում ծառայություններ բանակի համար»,-հայտարարել է Պողոսյանը:
Որպես զգալի առաջընթաց՝ Պողոսյանը համարել է նաեւ Ռազմարդյունաբերական կոմիտեի դուրս բերումը ՊՆ-ի կառուցվածքից, ինչպես նաեւ Ռազմատեխնիկական տեխնոլոգիաների միության ստեղծումը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո