Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է տարբեր առիթներին. Հովիկ Աղազարյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այս մասին Ազգային ժողովում factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը, ընդհուպ միչնեւ իր բնակարանը վաճառել է եւ հեռացել է ՌԴ։
Ըստ Աղազարյանի՝ այժմ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են «իրար ուտում»:
«Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան»,-ասել է պատգամավորը:
Աղազարյանը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է տարբեր առիթներին եւ էդ կոնտեքստով է արտահայտվում Սերժ Սարգսյանի նկատմամբ, էդպիսի գնահատականներ ինքը Սերժ սարգսյանին իրավունք չունի տալ, ես ունեմ իրավունք, իսկ հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո