25 տարում ստեղծվել է Հայաստանում ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն. Տոնոյան
Հայաստանի Հանրապետությունում 25 տարվա ընթացքում ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչև ռազմական համալսարան: Այս մասին դեկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, և Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»,- ասաց Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին, և խրախուսական պարգևներ հանձնեց ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո