ՀՀ քաղաքացիները կարող են ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի համար կենսաթոշակ ստանալ
Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:
«Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, միության անդամ պետությունների աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատանքի, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014 թվականից ի վեր, միության անդամ պետությունների հետ միասին»,- «ՌուսԱրմԻնֆո»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն: Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը, ինչպես նաև «արտահանվելիք» կենսաթոշակները:
Նշվում է նաև, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատող ներգաղթյալների կենսաթոշակային իրավունքները ոչ բոլոր երկրներում են ձևավորվել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին: Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, որ խորհրդի հերթական նիստում քննարկվել են ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք հարցեր:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո