Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գյումրիում Մարիամ Փաշինյանին սպասարկում էր 3 մեքենա․ Գագիկ Համբարյան

Tert.am-ը գրում է․ «Բավականին ուշի ուշով հետևում եմ պարոն վարչապետի թե՛ հայտարարություններին, թե՛ գրառումներին, կարող եմ նշել, որ պարոն Փաշինյանը, շատ դեպքերում կա՛մ միտումնավոր է կեղծ տվյալներ հրապարակում, կամ նրան գերատեսչությունները, այս պարագայում՝ ՊՊԾ-ն կեղծ տեղեկություններ են տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով թեմային առ այն, որ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018 թվականի ապրիլին՝ ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ ոչ թե նրանում է, թե երբ է գնվել մեքենան, այլ այն, որ այդ մեքենան հիմա օգտագործվում է Մարիամ Փաշինյանի կողմից: «Խնդիրն այն է, որ պարոն վարչապետը, ժամանակին Ազգային ժողովի ամբիոնն օգտագործելով, ամոթանք էր տալիս նախորդ իշխանություններին և օրինակ բերում Դանիան, որտեղ ընդամենը 23 ծառայողական մեքենա կա. հիմա երևի միայն իր ընտանիքին մոտավորապես 40 մեքենա է սպասարկում: Ես նշեմ, որ մեկ, մեկուկես ամիս առաջ եմ տեսել Մարիամ Փաշինյանին Գյումրիում իր քրոջ հետ, նրանց սպասարկում էր երեք մեքենա: Բացի նրանից, որ իրենք ունեին անձնական թիկնապահներ, Գյումրրից էլ երկու ոստիկաններ էին շրջում նրանց հետ: Այդտեղ գտնվող ժողովուրդն էլ, բոլորն էլ տեսան, թե Մարիամ Փաշինյանն ինչ ճոխ ապրելաոճ է ընդօրինակել»,- ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ, ընդհանրապես, շատ լավ կլինի, որ վարչապետը մեկ-մեկ վերհիշի իր նախորդ ելույթների բովանդակությունը և հաշվի առնի այն հանգամանքը, որ Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում նաև բանիմաց մարդիկ, որոնք իր վարչապետության օրոք կատարած քայլերը համեմատում են իր ընդդիմադիր գործիչ եղած ժամանակվա հայտարարությունների և քայլերի հետ և կարող են մեկ փաստ արձանագրել՝ վարչապետի խոսքերը բացարձակ չեն համապատասխանում կատարած գործերի հետ:

Դիտարկմանը՝ վարչապետն ասում է՝ դա օրենքի պահանջ է և իրենք օրենքով չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից և որ իր ընտանիքի անդամները երազում են հին ապրելակերպին վերադառնալու մասին, երեկ էլ տեսանյութ հրապարակեց վարչապետը, որտեղ Մարիամ Փաշինյանը խոսում է, որ ցանկանում է մայթին կանգնել, նա պատասխանեց. «Ես շատ զարմացած եմ, որ իրեն ժողովրդի վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանը սարսափում է ժողովրդից: Նրա լայվերը, հանդիպումները, որ մարզեր է գնում և ցույց տալիս, որ մարդիկ շատ հասարակ իրեն մոտենում, ողջունում են, դա լրիվ կեղծիք է»:

Նա վստահեցրեց՝ մի քանի անգամ տեսել է պարոն Փաշինյանին Գյումրիում և արձանագրել, որ նրա թիկնազորում մոտ 3 տասնյակ մարդ կա. «Փողոցը գրեթե ամբողջությամբ փակվում է, երբ ինքը երթևեկում է և շատ քչերը նրան կարող են մոտենալ: Ինչ վերաբերում է իր ընտանիքի երազանքներին, այդ երազանքները նրանք կարող են շատ հեշտ ի կատար ածել: Պարոն Փաշինյանն իրեն հռչակում է ժողովրդի վարչապետ, ժողովրդի վարչապետն իրեն թող պահի հենց այդ կերպ: Հիշեցնեմ՝ Հայաստանը գերտերություն չէ և պարոն Փաշինյանին էլ շատ մեծ վտանգներ չեն սպառնում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ օրենքով սահմանված է, որ վարչապետը չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, նա ասաց, որ այո, չի կարող հրաժարվել, բայց վարչապետը կարող է հրաժարվել այդ «ճոխ» պահպանությունից, դա աչք է զարնում: «Ես երբևիցե չեմ տեսել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին այդ քանակությամբ թիկնազորով երթևեկելիս: Բոլոր նախագահներին էլ տեսել եմ թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում, բայց նրանք պարոն Փաշինյանի նման «պաշտպանված չէին» , ումի՞ց է պաշտպանվում ժողովրդի վարչապետը, ես չգիտեմ»,- ասաց նա:

Համբարյանը հավելեց՝ ինչ վերաբերում է նրանց երազանքներին, ապա նրանց երեխաները կարող են շատ նորմալ ի կատար ածել, ո՞վ է խանգարում նրանց առանց թիկնազորի երթևեկել:

Դիտարկմանը՝ վարչապետը հղում է անում օրենքին, որ օրենքն է խանգարում, նա ասաց. «Նրանք կարող են ընդամենը մեկ թիկնապահով ման գալ, եթե այդ օրենքն այդքան շատ խնդիրներ է ստեղծում, թող մեկ թիկնապահով ման գան: Բայց էլի եմ կրկնում, պարոն Փաշինյանի դուստրը երեք մեքենայով էր ման գալիս Գյումրիում, չհաշված թիկնազորը, նաև երկու տեղացի ոստիկան էին նրանց հետ շրջում: Օրե՞նքն է նախատեսում ճոխ թիկնազորով ման գալը»:

Նա շեշտեց, բացի այս չի կարելի մոռանալ մեկ հանգամանք. «Տիկին Աննա Հակոբյանը սրտաճմլիկ գրառումներ է անում, ուզում է գնա իրենց հին տունը, ո՞վ է իրենց խանգարում, որ գնան: Մենք չունեի՞նք վարչապետ, որ մինչև իր կյանքի վերջին օրերը ապրում էր իր տանը: Անդրանիկ Մարգարյանը, որ Ավանում էր ապրումն բարձրահարկ սովորական ինն հարկանի պանելային շենքում էր ապրում, վարչապետ չէ՞ր: Եթե Աննա Հակոբյանին շատ ճնշում է կառավարական առանձնատունը, թող տեղափոխվեն իրենց տուն, և ինչպես Անդրանիկ Մարգարյանն էր գնում-գալիս աշխատանքի, այդպես էլ թող իրենք անեն: Ի՞նչ է եղել որ: Արա Բաբլոյանն էլ էր, չէ՞, իր տանը ապրել և այլ պաշտոնյաներ, որոնք ևս կարող էին ապրել կառավարական ամառանոցներում, բայց հրաժարվում էին և ապրում իրենք իրենց տանը,: Հա, թող չհրաժարվեն թիկնազորից, բայց էդ թիկնազորի քանակն էլ նշանակություն ունի»:

Գագիկ Համբարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ թող գնա ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նման բակում նարդի խաղա հարևանների հետ: «Այդպես ավելի մեծ PR կանի, քան էն շինծու և կեղծ PR ակցիաները, որոնք անում է. օրինակ՝ մեկ անգամ գնում է հեծանիվով գործի, և ամենածիծաղելին այն է, որ հեծանիվով գործի է գնում շաբաթ օրը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտնի տեսանյութում վարչապետի արած հայտարարությանը, որ ասում է՝ փախել են ՊՊԾ-ից, նա ասաց. «Պարոն Փաշինյանը շատ լավ հասկացավ, թե ինչ աղմուկ բարձրացավ իր դստեր ցոպ և շվայտ վարքագծի արդյունքում, և լայվով փորձել է մեղմել դստեր՝ թիկնազորով կամ «պադավատով» երթևեկելու արդյունքում հասարակության մոտ առաջացած բացասական նստվածքը. հիմա փորձում է հումորներ անել, կեղծ օրակարգեր ստեղծել»:

Քաղաքագետը նշեց՝ եթե վարչապետի թիկնազորը թույլ է տալիս, որպեսզի ադրբեջանցին Միլանում մտնի հայկական եկեղեցի և «միամիտ տեղը» հարցեր տա վարչապետին, եթե թույլ է տալիս, որպեսզի Հաթերքի ճանապարհին նրա մեքենայի հետևից ինչ-որ մարդ ջուր լցնի ու թիկնազորը էլի հանգիստ վերաբերի դրան, իսկ հիմա էլ եթե կարողանում է իր թիկնազորից փախչել, ուրեմն այդ թիկնազորը բացարձակ ոչ մի բանի պետք չէ:

«Առաջարկում եմ պարոն Փաշինյանին այս օրվանից բոլորին աշխատանքից ազատել և զբաղվել նոր թիկնազորի փնտրտուքով: Որովհետև եթե ինքն այս ձևով փորձում է մեղմել հասարակության զայրույթը և բառացիորեն խայտառակում է իր թիկնազորին, ուրեմն դա արդեն իր խնդիրն է, իսկ եթե այս ամենը իրականությունն է, և նա իրոք կարող է իր թիկնազորից փախչել, ուրեմն թիկնազորը լավ թիկնազոր չէ, եթե Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները կարողանում են փախչել թիկնազորից»,- եզրափակեց նա: