Կհանգեցնի կտրուկ հակազդեցության. Փաշինյանը մերժել է Սամվել Բաբայանին
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում եկող տարի սպասվող ընտրական գործընթացներին ընդառաջ վերստին ակտիվանալու փորձեր է կատարում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ճիշտ է՝ այս տարվա օգոստոսին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների հետ կապված հռչակած իր սկզբունքներով փաստացի մերժեց Սամվել Բաբայանին, սակայն խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցելու համար Բաբայանին օդուջրի պես «զոհի» կերպար է անհրաժեշտ:
Արցախի իշխանությունները Բաբայանի՝ ապակայունացմանը տանող քայլերի վերաբերյալ, որպես կանոն, շատ կտրուկ են:
Արցախում կայունության եւ ցնցումների բացառումը ՀՀ եւ Արցախի իշխանությունների կոնսենսուսային կետերից են, ըստ այդմ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Բաբայանի կողմից ցանկացած քայլ, որը կարող է վնասել Արցախի ներքին կայունությանն ու անվտանգությանը, եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի իշխանությունների կտրուկ հակազդեցությանը կհանգեցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք