«Մարդկանց մտերիմները նույն թիմում են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը». Վարչապետի քավորի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իջեւանում համայնքը խոշորացվում է, քանի որ այնտեղ «պետք» է քաղաքապետ ընտրվի վարչապետի քավորը՝ Հայկ Ղալումյանը, իսկ, ահա, Ձեր հյուրանոցը խոշորացույցով ստուգում են, Ձեր գյուղապետ եղբոր նկատմամբ քրգործ է հարուցվում, դա «հավասարը` հավասարների մեջ» սկզբունքի կիրառում չէ՞․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանին։
«Ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին՝ քաղաքական թիմը եկել է կառավարման, եւ ես ձեր նման ցավոտ չեմ տանում այդ պրոցեսը. մարդկանց ծանոթներն ու մտերիմները նույն թիմի մեջ են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը»:
Բա ինչո՞ւ էր «թիմը» անցյալում համաշխարհային հանցագործություն համարում նման երեւույթները։ «Տեսեք` մարդիկ 10 տարի պայքարել են, կարողացել են իրականացնել հեղափոխություն, թիմի մեջ եղել են թիմի առաջնորդի ազգական-մտերիմները, հիմա ինչ` նրանց ասի` թողեք-գնացե՞ք, դուք էլ թիմի անդամ չե՞ք»:
Չէ, թող ասի` համեստ նստեք տեղներդ, քանի որ ես հիմա այնպիսի պաշտոն եմ զբաղեցնում, որ դուք` սիրելի «համազասպներ, ձեզ պիտի համազուսպ պահեք»։ «Պետք է երկու բանի վրա հենվել. առաջինը` վստահություն, երկրորդը` պրոֆեսիոնալիզմ։ Կոնկրետ Իջեւանի դեպքում երկուսն էլ կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո