Վճռաբեկը դադարեցրել է հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ
Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:
Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վճռաբեկ էին դիմել արդարացման պահանջով: Սեֆիլյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ինչպես նաև ազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերման համար, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
Փաստաբան Պապիկյանն ասաց, որ զանգավածային անկարգությունների հոդվածը 2018-ին նախաձեռնված համաներման օրենքով է սահմանված, և Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է համաներումը: Պապիկայնն ասաց, որ ինչ վերաբերում է Սեֆիլյանին մեղսագրվող մյուս երկու հոդվածներին, ապա ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը դադարեցրել էր շենք-շինություններ զավթելու մտադրության մասին հոդվածով հետապնդումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեֆիլյանը կամովին հրաժարվել է այդ արարքը կատարելու մտադրությունից:
Երրորդ՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք փոխադրելու հոդվածի պարագայում այսօր վճռաբեկ դատարանը կրճատեց դրա համար սահմանված առավելագույն 3 տարվա պատժաչափը և այն դարձրեց 2 տարի: Եվ քանի որ Սեֆիլյանը կալանքի տակ է եղել 2 տարի, ըստ այդմ վճռաբեկը այս հոդվածի պարագայում դադարեցրեց հետապնդումը:
Բացի դա՝ Վճռաբեկ դատարանն այսօր համաներման որոշում կիրառեց ակտիվիստ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, ով մեղադրվում էր զանգվածային անկարգությունների համար: Արայիկ Պապիկյանն ասում է՝ նույն սկզբունքը՝ համաներումն է կիրառվել Սաֆարյանի նկատմամբ:
«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման:
Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք