Մանրամասներ՝ Աչաջուրում կորած 16-ամյա երեխայի վերաբերյալ
Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անհետ կորած 16-ամյա տղայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն որեւէ լուր չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը։
Նա պատմեց, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ 23։00-ի սահմաններում որոնողական աշխատանքները սկսվել են. «Մինչեւ հիմա որեւէ հանգամանք, պատճառ չեն կարողանում գտնել։ Որեւէ հավանական տարբերակ, թե որտե՞ղ կարող է լինել տղան, չենք կարողանում հասկանալ»։
Համայնքապետը պատմեց, որ ընտանիքում 6 երեխան են, եւ ամենամեծը նա է. «Ընտանիքում որեւէ խնդիր չուներ, մենք սկզբից այդ ուղղությամբ էինք մտածում, բայց հիմա դա էլ ենք բացառում։ Խելոք ու հանգիստ երեխա է։ Ասում են՝ իջել է իրենց այգի ու հետ չի եկել»։
Ավելի վաղ ԱԻՆ-ի լրատվությունից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաեւ ոստիկանության Իջեւանի բաժնի 2 աշխատակից եւ 7 բնակիչ: Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին՝ վերսկսվել:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ