«Տանեչկան ուր, նորաձեւությունն ուր». Եվգենի Պետրոսյանի կնոջը քննադատել են
Տեղեկությունն այն մասին, որ ըստ ամենանայնի Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, կդառնա «Модный приговор» հաղորդման համահաղորդավար, շատերին է վրդովվեցրել ու նույնիսկ զայրացրել։ Գնահատականներից զերծ չի մնացել նաեւ սկանդալային բլոգեր Լենա Միրոն…
«Բրուխունովան «Модный приговор» հաղորդման եթերում․ շատ ծիծաղելի է։ Տանեչկան ուր, ներողություն, նորաձեւությունն ուր։ Ո՛չ, ես, հասկանում եմ՝ որտեղից է սկիզբ առնում այդ երեւույթը։ «Սեքսը մեծ քաղաքում» հիմար սերիալի շնորհիվ հագուստի անճոռնի սիրահարներին սկսել են ոճային կին անվանել։ Սկզբում Արեւմուտքում, հետո՝ մեզ մոտ։ Սա սխալ է։ Անճոռնին պարզապես անճոռնի է, ոչ ավելի։ Եկեք վերջապես իրերը կոչենք իրենց անուններով»,- LiveJournal-ի իր էջում գրել է Լենան։
Ի դեպ, Բրուխունովան հայտնի է զգեստապահարանի թանկ իրերի եւ աքսեսուարների հանդեպ սիրով, ինչը նրան չի փրկել իսկապես նորաձեւ հանրության հարձակումներից։
Միրոն, իսկապես, անողոք է գտնվել եւ անդրադարձել Բրուխունովայի արտաքինին։ Բլոգերը նկատել է, որ Պետրոսյանի ընտրյալի դեմքն այնքան էլ «ոճային» չէ, եւ պարզությունը չի կարող թաքցնել նույնիսկ հմուտ դիմահարդարումը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո