Չսերտիֆիկացված միսը եւ մսամթերքները կհանվեն շրջանառությունից
Հունվարի 15-ին շրջանառությունից կհանվի սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը։ Այս մասին այսօր «Սպանդանոցում անասունների մորթի անցման կարեւորությունը» համաժողովում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ բակային մորթից սպանդանոցներում մորթին լիովին անցման գործընթացը իրականացվում է 2017 թվականից, բոլոր շահագրգիռ կողմերը մանրամասն տեղեկացվել են ինչպես հանդիպումների ժամանակ, այնպես էլ ԶԼՄ-ներից։ Այդ պատճառով ոչ մի ներողամտություն չի ցուցաբերվելու, հավաստիացրել է Ավետիսյանը։
«Մենք կոշտ վերահսկում կիրականացնենք, N5 ձեւ չունեցող միսը կհանվի շրջանառությունից։ Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում»,- ասել է նա։ Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար, ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում սա եւս կհանվի, եւ երկրում անասունի մորթը կիրականացվի քաղաքակիրթ ձեւով։ Ավետիսյանը նշել է, որ մորթը մասնագիտացված արտադրամասերում մի շարք առավելություններ ունի։ Բարձրանում է պետական վերահսկողության մակարդակը մթերքի որակի եւ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանության առումով։ Այս համակարգին լիակատար անցմամբ կլուծվի հիվանդ անասունների հարկադիր մորթի հարցը, որն այսուհետ կանցկացվի տեսչության հսկողության տակ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո