«Նուբարաշեն», «Հրազդան», «Գորիս» ՔՀԿ-ները կլուծարվեն․ Արթուր Գոյունյան
«Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները պետք է լուծարվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
«Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում մոտ 10 հա հողատարածքի վրա կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկ, որն ունենալու է առանձին ստացիոնար հիվանդանոց։ «Երեւան-Կենտրոն» հիմնարկը նախատեսված է ԱԱԾ-ի վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ, որ ԱԱԾ վարչական շենքի հետ կապված բոլոր շահարկումները չեղարկվեն։
«Հրազդան» ՔԿՀ-ն նույնպես նախատեսվում է լուծարել, փոխարենը մոտ 7 հա վրա տեղակայված «Սեւան» ՔԿՀ-ի հարեւանությամբ «Հրազդան» ՔԿՀ-ի լրակազմով կառուցել նոր ժամանակակից պահանջներին համապատասխանող ՔԿՀ՝ փակ եւ կիսափակ ռեժիմներով։ «Գորիս» ՔԿՀ-ն նույնպես նախատեսված է լուծարել, Խնձորեսկում նախատեսված է նոր ՔԿՀ կառուցել։ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել տեղամաս, որը կապահովի կիսաբաց ռեժիմային պայմաններ։ «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված է կառուցել ժամանակակից օդափոխության եւ ջեռուցման համակարգ, ինչը չէր կատարվել։ «Արմավիր» ՔԿՀ-ում 10 երկարատեւ տեսակցության սենյակներից 2-ն էին նորմալ կահավորված, հանձնարական տվեցի բոլոր սենյակները բերել նույն վիճակի, մինչեւ նոր տարի նախատեսվում է իրականացնել կահավորում։ «Աբովյան» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում ավարտին են մոտենում ջրահեռացման աշխատանքները եւ սանհանգույցների վերանորոգումը։ «Հրազդան» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ընթանում է կոյուղու հիմնանորոգման աշխատանքներ»,-հայտնեց նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին