Որքան էլ հասարակությունը դեմ լինի, Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի. այս փուլում առաջին գիծ է բերվել Դանիել Իոաննիսյանին
«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։
Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։
Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։
Թերթը տեղեկություններ ունի նաև, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին