Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ուղղակի եւ անուղղակի ճնշում` խորհրդակցական սենյակում գտնվող դատարանի նկատմամբ

Դատարանի` խորհրդակցական սենյակից դուրս գալուց ժամեր առաջ ոստիկանության տարածած տեսանյութը ուղղակի կամ անուղղակի ճնշում կարող է լինել դատարանի նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության` դեկտեմբերի 19-ի երեկոյան տարածած տեսանյութին, իբրև թե, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը հանդիպել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու հորդորել հրաժարվել ցուցմունքից` խոստանալով վճարել դրա դիմաց

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:

«Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը գտնվում է խորհրդակցկան սենյակում և ժամեր առաջ տեսանյութ է հրապարակվում, որտեղ ուղղակիորեն փորձում է շահարկվել Ռոբերտ Քոչարյանի անունը: Ի՞նչ նպատակ էր սա հետապնդում: Ինչու՞ հենց ժամեր առաջ, երբ դատարանը խորհրդակցական սենյակում էր: Պարզ է չէ՞, որ դատարանի նկատմամբ ճնշումները կարող են լինել ուղղակի և անուղղակի: Չէ՞ որ նման հարցերում պետական մարմինը պետք է ծայրահեղ զսպվածություն ցուցաբերի»,- ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ և դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ ևս համանման իրավիճակ է գրանցվել ոչ թե ոստիկանության կողմից, այլ՝ մի փոքր այլ ձևով, սակայն իրավիճակը նույնն էր:

Բացի այդ՝ Վարդևանյանը նկատեց, որ տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է և ոչ այդքան նոր ժամանակահատվածի է վերաբերում. «Առնվազն տպավորություն է, որ տեսանյութը նոր չէ: Ինչու է այն այսօր հրապարակվում: Իրավաչափ ի՞նչ նպատակ է հետապնդում», ասաց նա:

Մյուս կարևոր հանգամանքը, որին անդրադարձավ Արամ Վարդևանյանը, անմեղության կանխավարկածն է:
«Վերջերս, երբ ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալման, այնուհետև կալանավորման ժամանակ, կարծես թե, բոլորի կողմից հիշատակվում է անմեղության կանխավարկածի հետ կապված հարցադրումը: Նույնն էլ այս դեպքում»,- նշեց Վարդևանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:

Արդյոք իշխանությունները նախապատրաստում են Լեւոն կամ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությունը` հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ այս ժամանակահատվածում շատերն են ճանաչել Ռոբերտ Քոչարյանի որդիներին և նրանց մարդկային տեսակը միայն հարգանքի է արժանի:

«Մարդիկ, ովքեր՝ գտնվելով այսպիսի իրավիճակում, երբ նման ծավալի ապօրինություն է տեղի ունենում և նման անհիմն կալանավորում է տեղի ունենում և դա շարունակաբար պահվում է: Վերջիններիս վարքագիծն օրինակելի է: Հույս ունեմ, որ նման երևույթներ կարող են միայն հիպոթետիկ տեսանկյունից դիտարկվել»,- նշեց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ հավանական է, որ նախօրոք ներգրավված անձ է եղել, ով նախաձեռնել է նման գործողություններ:
«Ի վերջո հաշվի առեք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում տուժողներ չկան: Դա միայն ես և իմ գործընկերները չենք ասել, այլև՝ դատախազներից պարոն Բիշարյանը: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց պաշտպանը: