Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Ամուլսարի թնջուկը մնում է չլուծված. ի՞նչ զարգացումներ են սպասվում

«Փաստ» թերթը գրում է.

«Տարին ավարտվում է, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է առկախ։


Թեև ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը ցանկանում էր ջերմուկցիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին համոզել, որ Ամուլսարի շահագործումը չի կարող վտանգներ պարունակել առողջարանային քաղաքի էկոհամակարգի համար, վերջինս անգամ այցելեց Վայոց ձորի մարզ, անձամբ հանդիպեց տեղի բնակիչներին, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել նրան, որ Ամուլսարի հարցով բնակիչների և բնապահպանների դիմադրությունը թուլանա։

Տեսնելով, որ բնակիչներն անդրդվելի են՝ կառավարությունը որոշեց գնալ նոր փորձաքննություն նշանակելու ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ հանքի շահագործումն անվտանգ է։


Սրան զուգահեռ՝ վարչապետը հանրությանն էր փորձում ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ պետության համար, եթե հանքը չշահագործվի և «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը դատի տա կառավարությանը։

Ըստ վարչապետի, այդ հանգամանքը կարող է ազդել ներդրումային և տնտեսական առումով երկրի հեղինակության վրա, ինչը բացասական հետևանքներ կունենա ներդրումներ և վարկային միջոցներ ներգրավելու տեսանկյունից։

Շատերի կողմից նորից փորձաքննություն անցկացնելու՝ կառավարության որոշումը որակվեց որպես ժամանակ ձգելու և քաղաքացիների դիմադրությունը մաշելու քաղաքականություն, բայց քաղաքացիների որոշ մասի մոտ էլ այն մտայնությունն էր գերիշխում, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է դիմել իրավապահների օգնությանը և նրանց միջոցով արագորեն բացել դեպի հանք տանող ճանապարհը։

Եվ պատահական չէ, որ վարչապետը ակտիվիստներին մերթընդմերթ կոչ է անում բացել դեպի հանք տանող ճանապարհը։

Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարությունը դեռևս խուսափում է կոշտ միջոցների դիմելուց՝ տեսնելով, որ տեղի բնակչության մեծ մասը շարունակում է դեմ լինել հանքի շահագործմանը, և այս հարցում նրանց տեսակետների մեջ փոփոխություններ չկան, իսկ իրավապահների գործողությունները կարող են լարվածության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում իշխանությունների վարկանիշը կարող է մեծապես տուժել։

Վերջերս էլ Ամուլսարի հարցով Ջերմուկում կայացած հանդիպում-քննարկման մասնակիցները՝ քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։

Այս ֆոնին հետաքրքրական է, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական՝ չորրորդ վերախմբագրված հետաձգման համաձայնագիրը: Համաձայնագրով պարտատերերը համաձայնել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը:

Սա նշանակում է, որ եթե այդ պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից, կամ էլ մյուս տարբերակն այն է, որ նրանք կնքեն հերթական համաձայնագիրը` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը:

Թե իրադարձությունները որ ուղիով կընթանան, դժվար է կանխատեսել, սակայն ուշագրավ հանգամանք է այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ակտիվորեն ներգրավված է «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը մերթընդմերթ հայտարարություններ է տարածում հանքի շահագործման անթույլատրելիության շուրջ։

Այս կուսակցության նման դիրքորոշումը և ակտիվությունը հետաքրքրական է այն համատեքստում, որ դեռևս սեպտեմբերի սկզբին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել էին Փաշինյանին, որից հետո «Սասնա ծռեր»-գործող իշխանություն համագործակցության որոշակի ուղիներ ուրվագծվեցին։

Եվ հարց է առաջ գալիս, թե արդյոք Փաշինյա՞նն է «Սասնա ծռերին» գործուղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ճամբար, որպեսզի ուժեղացնի դիմադրությունը և հետագայում արդարացնի հանք տանող ճանապարհը բացելու շուրջ կառավարության անգործությունը, թե՞ ծռերն են իրենց այդպիսի գործողություններով փորձում ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի բանտից ազատեն իրենց թիմակիցներին և իրենց մյուս պահանջներն իրագործել տան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: