Փաշինյանի գլխավորած ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնող պատվիրակության կազմում 28 մարդ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ: Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը:
Ընդգծենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և նրանք կլինեն նույն վայրում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին