Ոստիկանապետի եւ քաղաքապետի ընկերությունը երկուսին էլ «ձեռնտու» է
Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոստիկանապետի Ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի ընկերն է։ Եւ ամենայն հավանականությամբ, դեր է ունեցել նրա նշանակման հարցում եւ մոտ ժամանակներս հնարավոր է, որ վերջինիս աջակցի նաեւ ժամանակավորից հիմնական դառնալու հարցում, գրում է hraparak.am-ը։
Սակայն, պարզվում է, այդ «ընկերությունը» փոխադարձ է՝ ոստիկանապետի ԺՊ-ն էլ իր հերթին է ազդեցում Մարությանի որոշումների վրա․ Երեւանի քաղաքապետարանում նախկին ոստիկանները շատացել են, մասնավորապես՝ մենք տեղեկացանք, որ Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները, հասարակական կարգի պահպանության, առևտրի եւ սպասարկումների, վերահսկողության վարչության պետերը ոստիկանական անցյալ ունեն։ Քաղաքապետարանի մեր աղբյուրը փոխանցեց․ «Սրանք միայն պետերը, բա մյուս աշխատակիցները, նրանք նույնպես ոստիկանությունից են եկել»։
Մենք նաեւ տեղեկացանք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Խաչատրյանը, որը երկար տարիներ համակարգում է աշխատել, Արման Սարգսյանի ընկերն է եւ նրա՝ քաղաքապետարանում պաշտոն ստանալն ամենեւին էլ պատահականություն չէ։ Ի դեպ, Վահե Խաչատրյանը նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր փեսան է։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին